չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Աստծուն չհավատացող մարդը եկեղեցում գործ չունի․ Գարեգին Բ-ն՝ Փաշինյանի հայտարարության մասին

Աստծուն չհավատացող մարդը եկեղեցում գործ չունի․ Գարեգին Բ-ն՝ Փաշինյանի հայտարարության մասին

Աստծուն չհավատացող մարդը Եկեղեցում գործ չունի, Աստծուն չհավատացող մարդը չի կարող եկեղեցական լինել: Այս մասին այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում լրագրողներից հետ զրույցի ժամանակ նշեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե կան հոգեւորականներ, որ չեն հավատում Աստծուն:

«Կարող է տվայտանքի, տարակուսանքի պահեր ունենալ, բայց այդ տվայտանքների, տարակուսանքների պահը Աստծո նկատմամբ հավատքի հաղթությամբ է պսակվում: Այլապես տվյալ անձը չի կարող ծառայություն իրականացնել Եկեղեցում կամ ազգին, եթե Աստծո նկատմամբ հավատքը առկա չէ այդ անձի մոտ»,-ասաց նա:

Հարցին, թե որտեղի՞ց նման կարծիք Փաշինյանի մոտ, Գարեգին Բ-ն պատասխանեց. «Չգիտեմ, թերեւս առանձին սխալ երեւույթներ, դրսեւորումներ հնարավոր է, որ թույլատրվեն նաեւ եկեղեցականների կողմից: Եկեղեցականներն անսխլական չեն, նրանք կարող են սայթաքել, վրիպել, սխալվել, մեղք գործել: Նրանք էլ մարդ են, ենթակա նման փորձությունների: Թերեւս այդպիսի մի երեւույթ առիթ է տվել նման մի արտահայտության: Պետք է հարցն ուղղել վարչապետին»:

  • Կիսվել: