երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Աշխատանք ենք տանում միջազգային գործընկերների հետ, որպեսզի զսպենք Ադրբեջանի ագրեսիվ վարքագիծը. ԱԻ նախարար

Աշխատանք ենք տանում միջազգային գործընկերների հետ, որպեսզի զսպենք Ադրբեջանի ագրեսիվ վարքագիծը. ԱԻ նախարար

«Քայլերն իրականացվում են, այսօր նաև վարչապետն իր ելույթում նշեց քայլերի հաջորդականությունը: Դա այն աշխատանքն է, որը մենք տանում ենք միջազգային գործընկերների հետ, որպեսզի զսպենք Ադրբեջանի ագրեսիվ վարքագիծը»,- լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի սպառնալիքների վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատասխանին՝ ասաց ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը:

Ըստ Փամբուխչյանի՝ կան որոշակի ճնշումներ Ադրբեջանի վրա, բայց նա կրկին շարունակում է իր ագրեսիվ հռետորաբանությունը. «Դիվանագիտությունը նրա համար է, որպեսզի շարունակական աշխատենք և հասնենք վերջնարդյունքի»:

  • Կիսվել: