ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Աշխարհի առաջադեմ մարդկությունը քննադատել է Ալիևին՝ ռազմավարի պուրակի ստեղծման առնչությամբ

Աշխարհի առաջադեմ մարդկությունը քննադատել է Ալիևին՝ ռազմավարի պուրակի ստեղծման առնչությամբ

Աշխարհի առաջադեմ մարդկությունը անտարբեր չի մնացել Ալիևի խելագարության նկատմամբ:
France 24-ի, The Guardian-ի, BuzzFeed-ի, The Times-ի, Bloomberg-ի և այլ պարբերականների լրագրողներ, գործող և նախկին քաղաքական գործիչներ, տարբեր կազմակերպությունների իրավապաշտպաններ, այդ թվում ՝ Freedom House-ը, քննադատել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին՝ Բաքվում այսպես կոչված "ռազմական ավարների պուրակի" համար:

Նրան համեմատել են Հիտլերի և Սադամի հետ՝ անվանելով ՛՛բռնապետ՛՛ և ՛՛հիվանդ լակոտ՛՛։ Շատերը նաև անդրադարձել են հայ ռազմագերիների և Արցախի ինքնորոշման հարցերին:

Հիշեցնենք, որ Ադրբեջանում 2020-ի պատերազմում ձեռք բերված ռազմական ավարի այգի է բացվել:

  • Կիսվել: