ուրբաթ, հունիս 28
28 / 6 / 2024
Ասել ենք՝ 96 ժամ, ու այդ 96 ժամի մեջ էլ կտեղավորվենք. Բագրատ Սրբազան

Ասել ենք՝ 96 ժամ, ու այդ 96 ժամի մեջ էլ կտեղավորվենք. Բագրատ Սրբազան

Վաղը առավոտից գործողություններ կիրականացվեն տարբեր վայրերում: Այս մասին այսօր Բաղրամյան պողոտայում հայտարարեց ՛՛Տավուշը հանուն հայրենիքի՛՛ շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը:

՛՛Ասել ենք՝ 96 ժամ, ու այդ 96 ժամի մեջ էլ կտեղավորվենք։ Վաղն առավոտից տարբեր վայրերում տարբեր գործողություններ տեղի կունենան, իսկ այսօր գիշերը մեծ թվով մարդկանցով կմնանք այստեղ։ Ինչպես մարտի դաշտում են խրամատներ փորում, այդպես էլ մենք վրանում կտեղավորվենք։

Մեզ համար չափազանց կարևոր է, որ շատ թվով մարդկանցով ամսի 12-ին այստեղ գտնվենք, քանի որ լրանում է 96 ժամը, սակայն չեմ ասի, թե ինչ ենք անելու:

Ամսի 12-ին, ժամը 15:00-ին լինելու ենք Բաղրամյան պողոտայում: Այդ օրը մեր կյանքում կարող է շատ բան փոխել՛՛,-նշեց նա՝ ցուցարարներին կոչ անելով մասնակցել հավաքին:

  • Կիսվել: