երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
«Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխության հաղթողները հայտնի են

«Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխության հաղթողները հայտնի են

Այսօր Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացել է «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը: Հոբելյանական 20-րդ մրցանակաբաշխությունը նվիրված էր ՀՀ ժողովրդական արտիստ, մրցանակաբաշխության հիմնադիր Երվանդ Ղազանչյանի հիշատակին: Հայաստանի թատերական գործիչների միությունը ներկայացրել է հաղթողներին: 
 
Երվանդ Ղազանչյանի անվան հատուկ մրցանակ՝ ՀՀ մշակույթի վաստկավոր գործիչ Սերգեյ Առաքելյան

«Լավագույն մանկական ներկայացում»՝ «Շրջված երազ» - Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոն, բեմադրիչ` Նարինե Մալյան

«Լավագույն երիտասարդ դերասանուհի»՝ Հռիփսիմե Նահապետյան - (Ջուլիետ) «Ռոմեո և Ջուլիետ», Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն և Մարիկա Դովլաթբեկյան - (Պոյի ալտեր Էգոյի ալտեր Էգո) «Սև կատուն», Մետրո թատրոն

«Լավագույն երիտասարդ դերասան»՝ Նարեկ Բաղդասարյան - (Կորնյուդե) «Փափլիկը», Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն և Դավիթ Եղիազարյան - (Գրիմով) «N 6», Աբովյանի դրամատիկական թատրոն

«Լավագույն երիտասարդ բեմադրիչ»՝ Գոռ Մարգարյան - «12», Անհատ թատերախումբ

«Լավագույն երիտասարդական ներկայացում»՝ «Օնեգին» - Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն, բեմադրիչ՝ Նորա Գրիգորյան

«Թատերարվեստին անբասիր ծառայության համար»՝ ՀՀ ժող․արտիստ Իրինա Մարչենկո - Կ. Ստանիսլավսկու անվ. ռուսական թատրոն, ՀՀ վաստ. արտիստ Բորիս Պեպանյան - Հ.Պարոնյանի անվ. թատրոն, ՀՀ ժող. արտիստ Արա Երնջակյան - Կամերային թատրոն

«Լավագույն պիես»՝ Սառա Նալբանդյան - «Հաղթանակի գենեզիս»

«Լավագույն սցենոգրաֆիա»՝ Գարեգին Եվանգուլյան - «Թռիչք կկվի բնի վրայով», Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն

«Լավագույն երաժշտության հեղինակ»՝ Ջեմմա Մինասյան - «Սև կատուն», Մետրո թատրոն

«Լավագույն երկրորդ պլանի դերասանուհի»՝ Հերիքնազ Բաղդասարյան - (Վարազդատի մայրը) «Վարազդատ», Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոն

«Լավագույն երկրորդ պլանի դերասան»՝ Անդրանիկ Զաքարյան - (Չեզվիք) «Թռիչք կկվի բնի վրայով», Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն

«Լավագույն դերասանուհի»՝ Տաթև Ղազարյան - (Էլիզաբեթ Ռուսե) «Փափլիկը», Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն

«Լավագույն դերասան»՝ Արման Նավասարդյան - (Հեղինակ - Սաքո) «Լոռեցի Սաքոն», Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն

«Լավագույն ռեժիսուրա»՝ Նարինե Գրիգորյան - «Լոռեցի Սաքոն», «Փափլիկը», Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն և Վահե Շահվերդյան - «Անուշ», Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոն

«Ժյուրիի հատուկ մրցանակ»՝ «Լուսաբացից առաջ» - Ստեփանակարետի Վ. Փափազյանի անվան դրամատիկական թատրոն, բեմադրիչ՝ Ռուզաննա Խաչատրյան

«Լավագույն ներկայացում»՝ «Փափլիկը» - Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն, բեմադրիչ` Նարինե Գրիգորյան: 

Հավելենք, որ համավարակով պայմանավորված՝ 2020 թվականին նախատեսված մրցանակաբաշխությունը հետաձգվել էր, այս տարի ամփոփվել են վերջին երկու թատերաշրջանների աշխատանքները։

  • Կիսվել: