ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Արտախորհրդանական ուժերի հետ Փաշինյանի հանդիպումը հարթ չի անցել․ «Իրավունք»

Արտախորհրդանական ուժերի հետ Փաշինյանի հանդիպումը հարթ չի անցել․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի վերջին հանդիպումը իշխանության հաճախորդ արտախորհրդանական ուժերի հետ հարթի անցել: «Իրավունքի» տեղեկությունների համաձայն` ներկաներից ամեն մեկը փորձել է իրեն դնել իր երազած ռազմական փորձագետի տեղը ու իրար դասեր տալ:

Իհարկե, հանդիպման նպատակն ամենեւին էլ նրանց խորհուրդները լսելը չի եղել, այլ հանձնարականներ իջեցնելը, թե ինչ քարոզչությամբ պետք է զբաղվի նրանցից յուրաքանչյուրը:

Նշենք, որ հանդիպմանը մասնակցել են «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, Հայաստանի քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լեւոն Շիրինյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության առաջնորդ Մհեր Տերտերյանը, Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանը, Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահող Տիգրան Խզմալյանը, «Ուժը հայրենյաց» կուսակցության առաջնորդ Տիգրան Արզաքանցյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: