չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Արտակ Դավթյանը հայտարարություն է տարածել. Զինված ուժերը հետայսու կպահպանեն քաղաքական չեզոքություն

Արտակ Դավթյանը հայտարարություն է տարածել. Զինված ուժերը հետայսու կպահպանեն քաղաքական չեզոքություն

Գեներալ- լեյտենանտ Արտակ Դավթյանն, ով այսօր իրավունքի ուժով նշանակվեց ԳՇ պետ, ուղերձ է հղել, ԶՈՒ հետագա անելիքների վերաբերյալ: 

Ուղերձում, մասնավորապես ասվում է.

«44-օրյա հերոսական և անձնուրաց պատերազմից հետո մեր երկրի և Արցախի անվտանգության համակարգի վերագնահատման և ամրապնդման ուղղությամբ սկսված աշխատանքների շարունակականությունն ապահովելու, արտաքին սպառնալիքները չեզոքացնելու առումով ՀՀ զինված ուժերը կատարել և շարունակելու է կատարել իր առջև դրված խնդիրները։
Զինված ուժերի ղեկավար կազմի հայտնի հայտարարությունից հետո ստեղծված իրավիճակը հանգուցալուծվեց, իսկ առկա տարաձայնությունները տեղափոխվեցին իրավական դաշտ։

ՀՀ զինված ուժերը, ունենալով Կառավարության ենթակայության և քաղաքացիական վերահսկողության ներքո գտնվելու սահմանադրական կարգավիճակ, քաղաքական հարցերում պահպանելու է չեզոքություն՝ բացառապես առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնմխելիությունն ապահովելու բացառիկ պարտականությամբ»։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: