շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արտահերթ ընտրություններից հետո ճգնաժամը շարունակվելու է. Մարուքյան

Արտահերթ ընտրություններից հետո ճգնաժամը շարունակվելու է. Մարուքյան

Իշխանությունը վախենում է պատերազմի ընթացքի կամ դրա նախապատրաստական շրջանի քննությունից: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Դիտարկմանը, որ Անդրանիկ Քոչարյանը կոչ է արել դավաճաններ չփնտրել, Մարուքյանը նկատեց.

«Իրենք են ասել դավաճաններ կան, հիմա վրեժի ժամանակն է: Ասում ենք՝ դե եկեք քննենք, տեսնենք, թե ով է դավաճանել: Ասում են՝ չէ, պետք չի քննել: Այսինքն իշխանությունը հստակ ցույց է տալիս, որ խուսափում է  նախապատերազմական վիճակի, պատերազմական իրավիճակի քննությունից: Այսինքն քաղաքական ուժերի մեջ չկա կոնսենսուս, որ պատերազմի եւ նախապատերազմյան շրջանի իրվիճակը քննվի»,-ասաց նա։

Մարուքյանը նշեց, որ պատերազմի հանգամանքնեփրն ուսումնասիրելուն կողմ են արտահայտվել ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, «Հանրապետությունը»․

«Եթե իշխանությունը  չունի մեղքեր, բացթողումներ սխալներ, որոնք Հայաստանը կանգնեցրել են այս արհավիրքի առջեւ, շատ հանգիստ կարող էին ասել՝ եկեք քննենք: Քանի դեռ սա չի եղել, անընդհատ տեսնելու եք, որ ինր-որ համազգեստով մարդ խոսում է, որ ինչ-որ մեկը դավաճանել է: Մեկը մեկին հայհոյում է, դավաճանէ  ասում: Այս քաոսը կանգ չի առնելու: Մեր առաջարկն էր, որ մտցնել մի խողովակ, քննել, եզրակացություն տալ ԱԺ-ին, բոլոր ինստիտուտներին, դրա հիման վրա հայտնաբերված դեպքերով էլ քրգործեր կհարուցվեին»։

  • Կիսվել: