կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Արտահերթ ընտրությունների անցկացումը նաև ԲՀԿ օրակարգում է, խնդիրն այդ ընտրություններն անցկացնելու ժամկետի և պայմանների մեջ է. Միքայել Մելքումյան

Արտահերթ ընտրությունների անցկացումը նաև ԲՀԿ օրակարգում է, խնդիրն այդ ընտրություններն անցկացնելու ժամկետի և պայմանների մեջ է. Միքայել Մելքումյան

Այն, որ մենք տևական ժամանակ գտնվում ենք համակարգային քաղաքական և տոտալ ճգնաժամի պայմաններում, փաստ է: Այդ ճգնաժամը վաղ թե ուշ պետք է կարգավորվի: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ անդրադառնալով արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ հարցին:

«Այսինքն՝ արտահերթ ընտրությունների անցկացումը նաև մեր օրակարգում է, խնդիրն այդ ընտրություններն անցկացնելու ժամկետի և պայմանների մեջ է: Մենք օրական կորցնում ենք 5-7 մլն դոլար, պետական կառավարման համակարգը չի գործում: Հետո սա հաղթահարելը շատ բարդ է լինելու, եթե սա ամիսներով շարունակվի, մենք փաստի առաջ ենք կանգնելու»,-նշեց նա:

Դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու պայմանն այն է, որ վարչապետի թեկնածու չառաջադրվի, համաձայն կլինե՞ն որևէ պարագայում հրաժարվել «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի հետ ունեցած պայմանավորվածություններից, ԲՀԿ պատգամավորները  Իվետա Տոնոյանը նշեց, որ այս պահին այդ հարցով քննարկումներ չեն արել, պետք է լինի քաղաքական խորհրդի քննարկում, որից հետո կկայացնեն որոշում:

«Նիկոլ Փաշինյանի վերջին առաջարկի հետ կապված քննարկում չեք ունեցել, այս դեպքում պետք է բացառապես քաղաքական խորհրդի ձևաչափում այդ որոշումը կայացվի»,-նշեց Տոնոյանը:

Ըստ Տոնոյանի՝ յուրաքանչյուր օր ավելի հստակ է դառնում քաղաքական ճգնաժամը. «Մենք 3 օր շարունակ ականատես էինք լինում ԱԺ-ում ծավալվող իրադարձություններին, երբ «Իմ քայլը»-ԲԴԽ նախագահ երկխոսությունը հանգեցրեց ոչնչի: Ի՞նչ է սա, եթե ոչ ԱԺ աշխատանքների, ռեսուրսների վատնում, իսկ այս պարագայում արդյո՞ք մենք կարող ենք մեզ թույլ տալ, որ ԱԺ-ն 3 օր իրականացնի քննարկումներ, ռեսուրսներ վատնի, իսկ հանգուցալուծումը լինի ոչինչ: Երեք օր շարունակ «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորներ լծված էին ԲԴԽ նախագահին անարգանքի սյունին գամելով»:

  • Կիսվել: