հինգշաբթի, հուլիս 16
16 / 7 / 2026
Արսեն Թորոսյանը չի ներկայացրել հրաժարականի դիմում և չի էլ պատրաստվում` արձակուրդից հետո նա վերադառնալու է բնականոն աշխատանքին. խոսնակ

Արսեն Թորոսյանը չի ներկայացրել հրաժարականի դիմում և չի էլ պատրաստվում` արձակուրդից հետո նա վերադառնալու է բնականոն աշխատանքին. խոսնակ

Երեկ ողջ օրը լծված եմ եղել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրաժարականի մասին լուրերը հերքելով: Բայց, արի ու տես, որ լրատվամիջոցների որոշ շրջանակ չի հանգստանում և մեկը մյուսի հետևից ավելի «կատարելագործված» ստեր է տարածում, գրում է ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

«Նախ սկսենք այնտեղից, որ կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում շարունակում է մնալ կայուն,դեպքերը սկսել են փոքր-ինչ նվազել և իրավիճակը լիովին վերահսկելի է:

Նախարարը վերջին կես տարվա ընթացքում աշխատել է 24/7 ռեժիմով և կարող է օգտվել իր տարեկան հասանելի արձակուրդից: Հավելեմ նաև, որ նա գտնվելու է Հայաստանում:

Արսեն Թորոսյանը չի ներկայացրել հրաժարականի դիմում և չի էլ պատրաստվում: Արձակուրդը վերջանալուց հետո նախարարը վերադառնալու է բնականոն աշխատանքին»,- ասվում է նրա գրառման մեջ։

  • Կիսվել: