Արսեն Թորոսյանն այցելել է պայթյունի վայր
Երևանի Ռայնիսի փողոցում տեղի ունեցած պայթյունի վայր է այցելե Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Այս մասին հայտնում է ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։
«Դեպքի վայր է այցելել նաև առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և ծանոթացել իրավիճակին: Այս պահին բուժօգնությանն առնչվող հարցերը տեղում համակարգում է նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանը: Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում հերթապահում է շտապօգնության 3 մեքենա և անհրաժեշտության դեպքում տեղում օգնություն ցույց տալիս քաղաքացիներին»,- գրել է նա։
Ինչպես ավելի վաղ հայնտել էինք, այսօր առավոտյան Երևանի Ռայնիսի փողոցում պայթյուն է որոտացել, դեպքի վայր է այցելել վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ Վերջինս նշել է, որ պայթյունից տուժած բնակիչներին կապահովեվն ժամանակավոր կացարաններով։
ԱԻՆ-ից հայտնում են, որ ըստ նախնական տվյալների փլատակների տակից դուրս է բերվել երկու քաղաքացի․ իրականացվել է 21 քաղաքացու տարհանում։ Երկու տուժած հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։ Նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։


