Արսեն Թորոսյանը՝ վարչապետի հետ հանդիպման և իր հրաժարականի մասին (տեսանյութ)
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պատասխանել է մամուլում շրջանառվող լուրերին առ այն, որ նա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կոնֆլիկտ է ունեցել, որին հետևել է նրա հրաժարականը պաշտոնից։
<Նույնիսկ չեմ հիշում վերջին անգամ երբ եմ հանդիպել վարչապետի հետ։ Արդեն երկու տարի է արդեն, որ կան նման հրապարակումներ իմ մասին, հետևաբար իմաստ չեմ գտնում պատճառներ փնտրելու",- նշեց Թորոսյանը։
Հարցին կոշտ խոսակցություն ունեցել է վարչապետի հետ, և ինչպես է Նիկոլ Փաշինյանը գնահատել նրա աշխատանքը կորոնավիրուսի հետ պայքարում, նախարարն ասաց․
<Աշխատանքի գնահատումը պրոցես է, որ միշտ տեղի է ունենում, սկսած հրապարակյին՝ նիստերի ժամանակ, վերջացրած՝ տետատետ, բայց զարմանում եմ, որ նույն հարցերը բազմաթիվ անգամ տրվում են, նույնիսկ պատասխաններ ստանալուց հետո։ Ես բազմիցս նշեցի, կոնկրետ վերջին շրջանում վարչապետի հետ նույնիսկ փակ քննարկում չեմ հիշում երբ եմ ունեցել։ Վերջին անգամ կառավարության նիստին եմ եղել, որի ժամանակ ոչ մի կոնկրետ բան չի քննարկվել>։
Հիշեցնենք, որ որ մամուլում լուրեր են շրջանառվում նաև առ այն, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հրավիրվել է ԱԱԾ իր կողմից թույլ տրված «չարաշահումների փաստերով»:
Ըստ մամուլի այսօր իբրև թե վեճ է տեղի ունեցել Թորոսյանի և վարչապետ Փաշինյանի միջև և վերջինս նրան հրահանգել է ազատման դիմում գրել:
Սակայն այս լուրը InfoPort.am-ի հետ զրույցում հերքեց վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը` նշելով, որ Թորոսյանը շարունակում է կատարել իր պարտականությունները: Ներկայումս Արսեն Թորոսյանը գտնվում է արձակուրդում:
Նա հերքել էր լուրերն այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի միջև տեղի է ունեցել հանդիպում, որը վերածվել է վեճի:


