կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Հայաստանը շահագրգռված է, որ ռուսական սպառազինությանը ՀՀ-ին մատակարարվի նույն կոմպլեկտավորմամբ, ինչ ՌԴ Զինված ուժերի համար է նախատեսված. Փաշինյան

Հայաստանը շահագրգռված է, որ ռուսական սպառազինությանը ՀՀ-ին մատակարարվի նույն կոմպլեկտավորմամբ, ինչ ՌԴ Զինված ուժերի համար է նախատեսված. Փաշինյան

Հայաստանը շահագրգռված է, որ ռուսական սպառազինությանը ՀՀ-ին մատակարարվի նույն կոմպլեկտավորմամբ, ինչ ՌԴ Զինված ուժերի համար է նախատեսված: Այս մասին "Ինտերֆաքս" գործակալությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՝ ՌԴ աշխատանքային այցի նախօրեին։

Անդրադառնալով Սու-30 ինքնաթիռների նոր խմբաքանակի գնման հնարավորությանը ՝ Փաշինյանն ասել է, որ Հայաստանը մտադիր է շարունակել այդ գործարքը։ "Դրանք ժամանակակից բազմաֆունկցիոնալ կործանիչներ են, եւ դրանց գնումը նախատեսված է ինչպես մեր երկկողմ պայմանագրային փաստաթղթերով, այնպես էլ ՀՀ ազգային զինված ուժերի զարգացման ծրագրով",-ընդգծել է ՀՀ վարչապետը:

Անդրադառնալով սպառազինության ձեռքբերման համար ռուսական նոր ռազմական վարկի ներգրավման հնարավորությանը ՝ Փաշինյանը հայտարարել է, որ նման հարցերի վերաբերյալ որոշումները կընդունվեն ՝ կախված բանակի բարեփոխման արդյունքներից, որն իրականացվում է այս պահին: "Իմաստ չեմ տեսնում այս փուլում քննարկել ֆինանսավորման աղբյուրներն ու կառուցվածքը ՝ առանձնացնելով այդ հարցը այն նպատակներից ու խնդիրներից, որոնք կանխորոշվելու են բանակի բարեփոխումների գործընթացում։ Ինչ վերաբերում է ընթացիկ վարկային պարտավորություններին, ապա, բնականաբար, դրանք սպասարկվելու են պատշաճ կերպով և սահմանված ժամկետներում", - ամփոփել է ՀՀ վարչապետը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: