հինգշաբթի, օգոստոս 20
20 / 8 / 2026
Արմեն Սմբատյանն առաջադրվել է ԿԸՀ անդամի թեկնածու

Արմեն Սմբատյանն առաջադրվել է ԿԸՀ անդամի թեկնածու

Ազգային ժողովը քննարկում է ԿԸՀ անդամների ընտրության հարցը:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԿԸՀ անդամի թեկնածու է առաջադրել Արմեն Սմբատյանին:

2007-2011 թթ. Սմբատյանը ՀՀ թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ է եղել: Դասավանդել է ՀՀ համայնքային ծառայության վերապատրաստման, ՀՀ ընտրական հանձնաժողովների անդամների լիցենզավորման դասընթացներում: Երկու անգամ արժանացել է ՀՀ վարչապետի շնորհակալագրի:

2011 թ. հուլիսին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ, ընտրվել հանձնաժողովի քարտուղար:

Իր ելույթում Սմբատյանը նշեց, որ դեռ անելիք ունի ԿԸՀ-ում:

«Մեր ընտրությունները դիտարկվել և արժանվույնս գնահատվել են միջազգային կազմակերպությունների կողմից: Վերջին բոլոր սոցիալական հարցումներում ԿԸՀ-ն ունի բարձր վարկանիշ: Մենք պետք է ունենանք հանձնառություն այս  վարկանիշը պահելու և դեռ առաջ գնալու, որովհետև 1, 2 կամ 3 անգամ արված ընտրությունները դեռ չեն նշանակում ժողովրդավարության հաստատում: Ժողովրդավարության ինստիտուտների զարգացումը, կարծում եմ՝ շատ ավելի մեծ ընդգրկում ունի, քան ընտրությունները»,- ասաց Սմբատյանը:

  • Կիսվել: