երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի նախագահին՝ ծննդյան տարեդարձի առթիվ

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի նախագահին՝ ծննդյան տարեդարձի առթիվ

 Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնին՝ ծննդյան օրվա առթիվ: Այս մասին  InfoPort.am-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Նախագահ Սարգսյանի ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Մեր ժողովուրդների միջև ձևավորված բազմադարյա բարեկամական ավանդույթները և մշակութային սերտ կապերն ամուր հիմք են Հայաստանի և Մոլդովայի միջպետական հարաբերությունների հետագա զարգացման համար: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կհաջողվի ընդլայնել մեր երկրների միջև համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Մոլդովայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»: 

  • Կիսվել: