հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արմեն Սարգսյանը ​մասնավոր այցով​ մեկնել է​ Ռուսաստանի Դաշնություն

Արմեն Սարգսյանը ​մասնավոր այցով​ մեկնել է​ Ռուսաստանի Դաշնություն

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 28-ին մասնավոր այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Շարունակելով քննարկումները սփյուռքի հայկական համայնքների հետ՝ նախագահ Սարգսյանը հանդիպում կունենա Ռուսաստանի հայ համայնքի և համայնքային կառույցների մի շարք ներկայացուցիչների հետ, որի ընթացքում կանդրադառնա նաև Արցախի շուրջ վերջին զարգացումներին և Հայաստանում ստեղծված իրավիճակին:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: