ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
«Հիացմունքի էին արժանի նրա շիտակությունը, պարտքի զգացումը». Արմեն Սարգսյանը՝ Եղիսաբեթ Երկրորդի մասին

«Հիացմունքի էին արժանի նրա շիտակությունը, պարտքի զգացումը». Արմեն Սարգսյանը՝ Եղիսաբեթ Երկրորդի մասին

Խոր ցավով տեղեկացա Նորին Մեծություն թագուհի Եղիսաբեթ Երկրորդի մահվան մասին: Այս մասին ասված է ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի ցավակցական ուղերձում:

«Հիացմունքի էին արժանի նրա շիտակությունը, պարտքի զգացումը և նվիրվածությունն իր երկրին, իմաստնությունն ու մարդասիրությունը:

Ամենաանկեղծ ցավակցություններս եմ հղում Նորին Մեծություն Թագավոր Չարլզ Երրորդին, թագավորական ընտանիքին և Մեծ Բրիտանիայի ժողովրդին»,- ասված է ուղերձում:

  • Կիսվել: