հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Արմեն Գրիգորյանը հանդիպել է Լեհաստանի Հանրապետության Սենատի փոխնախագահի հետ

Արմեն Գրիգորյանը հանդիպել է Լեհաստանի Հանրապետության Սենատի փոխնախագահի հետ

Նոյեմբերի 8-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Վարշավայում հանդիպել է Լեհաստանի Հանրապետության Սենատի փոխնախագահ Բոգդան Բորուսևիչի հետ:
Կողմերը քննարկել են Հարավային Կովկասում առկա անվտանգային մարտահրավերները, ինչի շրջանակներում ԱԽ քարտուղարը ներկայացրել է տարածաշրջանային զարգացումները:

ԱԽ քարտուղարը և Սենատի փոխնախագահն երկուստեք կարևորել են Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացման գործընթացը: Այս համատեքստում Բոգդան Բորուսևիչը իր աջակցությունն է հայտնել ժողովրդավար Հայաստանին:

  • Կիսվել: