կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արմեն Գրիգորյանը և Մարչին Պշիդաչը քննարկել են երկկողմ հետաքրքրության շրջանակին առնչվող հարցեր

Արմեն Գրիգորյանը և Մարչին Պշիդաչը քննարկել են երկկողմ հետաքրքրության շրջանակին առնչվող հարցեր

Լեհաստանի Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակներում ԱԽ քարտուղարԱրմեն Գրիգորյանը հանդիպել է անվտանգության, ամերիկյան, ասիական և արևելյանքաղաքականության հարցերով պետքարտուղարի տեղակալ Մարչին Պշիդաչի հետ:

ԱԽ աշխատակազմից հայտնում են, որ զրուցակիցները գոհունակություն են հայտնել ինչպես վերջին շրջանում ակտիվացած երկկողմփոխայցելությունների, այնպես էլ տարբեր միջազգային հարթակների շրջանակներումերկկողմ հանդիպումների վերաբերյալ:

Անդրադառնալով տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի՝ ԱԽ քարտուղարըզրուցակցի խնդրանքով ներկայացրել է անվտանգային իրավիճակի վերաբերյալՀայաստանի գնահատականներն ու մոտեցումները:

Երկուստեք կարևորվել է Լեհաստանի որպես ԵԱՀԿ համանախագահող երկրիդերակատարումը տարածաշրջանային կայունությանը նպաստելու գործում: Կողմերը նաևքննարկել են երկկողմ հետաքրքրության շրջանակին անչվող այլ հարցեր:

 

  • Կիսվել: