շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արմեն Գրիգորյանն ու ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահը քննարկել են ԼՂ հակամարտության, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերը

Արմեն Գրիգորյանն ու ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահը քննարկել են ԼՂ հակամարտության, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերը

Նոյեմբերի 14-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների բարելավման հարցով Ռուսաստանի արտգործնախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ:

Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերը, ինչի շրջանակներում ԱԽ քարտուղարը մանրամասնել է հայկական կողմի մոտեցումները և տեսակետները:

Կողմերը պայմանավորվել են պահպանել կապը հետագա համագործակցությունն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով:

 

  • Կիսվել: