հինգշաբթի, հուլիս 16
16 / 7 / 2026
Արմեն Աշոտյանը Սամվել Բաբայանի հարցազրույցն ամոթալի է համարում

Արմեն Աշոտյանը Սամվել Բաբայանի հարցազրույցն ամոթալի է համարում

ՀՀկ-ական Արմեն Աշոտայնն արձագանքել է Արցախի ԱԱԽ քարտողար Սամվել Բաբայանի հարցազրույցին՝ այն որակելով "ամոթալի"։

«Նայեցի Արցախի ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանի խայտառակ հարցազրույցը ԱԶԱՏՈՒԹՅԱՆԸ։

Այն, որ տվյալ ռադիոկայանի օրակարգը անթաքույց հակահաստանյան է եւ հակաարցախյան, վաղուց պարզ էր։

Զարհուրելի է, որ իր անձնական քաղաքական շահերը ինքնաշոյելու համար այդ օրակարգի սպասարկման է լծվում Արցախի ազատության համար կյանք դրած, բայց քաղաքականությունից հազարավոր կիլոմետրերով հեռու գտնվող բարձրաստիճան պաշտոնյա, իր իսկ ասած «պլինտուսի» մակարդակի գնահատականներով։

Սամվել Բաբայանի ամոթալի հարցազրույցին առավել մանրամասն կանդրադառնամ վաղը ուղիղ եթերով»,- գրել է Աշոտյանը։

Նշենք, որ Սամվել Բաբայանը հայտնել է, թե ապրիլյան պատերազմի ժամանակ 21 դիրք է հանձնվել հակարակորդին, և այդ պատերազմում հայկական կողմի հաղթանակի մասին խոսելը ավելորդ է: Նա նաև նշել է, որ ՀՀ նախկին իշխանությունները արցախյան հարցը իջեցրել էին "պլինտուսի" մակարդակի:  

  • Կիսվել: