երեքշաբթի, հուլիս 28
28 / 7 / 2026
Արմավիրի մարզում 17-ամյա վարորդը, «Opel»-ում պտտվելով, հայտնվել է դաշտում․ կա 1 զոհ

Արմավիրի մարզում 17-ամյա վարորդը, «Opel»-ում պտտվելով, հայտնվել է դաշտում․ կա 1 զոհ

Փետրվարի 14-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 22։00-ի սահմանում Նորապատ գյուղի բնակիչ 17-ամյա Դավիթ Մաթեոսովը, իր վարած «Opel astra» մակնիշի ավտոմեքենայով, Լուկաշին գյուղի սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի բետոնե արգելապատնեշին, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել դաշտում, գրում է shamshyan.com-ը։

 

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով վարորդ Դ․Մաթեոսովը, նրա ուղևորներ՝ Նորապատ գյուղի բնակիչներ 17-ամյա Արամ Պետրոսյանն ու 17-ամյա Կամսար Հարությունյանը, մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։

Փետրվարի 15-ին՝ ժամը 00։20-ի սահմաններում, «Արմավիր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել Ոստիկանության Արմավիրի բաժին, որ վիրավորներից Կ․ Հարությունյանը, գիտակցության չգալով, մահացել է։

Դեպքի փաստով հետաքննիչ Գ․ Հովհաննիսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր օր․-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, և այն փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

  • Կիսվել: