հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Մաղթում ենք լայնախոհ հավելյալ կարողություններ․ Արման Բաբաջանյանը շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Մաղթում ենք լայնախոհ հավելյալ կարողություններ․ Արման Բաբաջանյանը շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նախագահի պարտականությունները ստանձնելու կապակցությամբ։

Նա, մասնավորապես, նշել է․

«Այսօր հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ստանձնել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նախագահի պարտականությունները։ Շնորհավորում ենք և այդ առաքելության մեջ մաղթում ենք համազգային իղձերին և պետական առաջնահերթություններին արձագանքման աչալուրջ և լայնախոհ հավելյալ կարողություններ։

Հավատում ենք, որ Հայաստանի առջև կանգնած բազմահարթ մարտահրավերներն ու սպառնալիքները առավել հաղթահարելի կդառնան Նիկոլ Փաշինյանի կողմից իշխող կուսակցության անմիջական առաջնորդությամբ։ Հանուն Հանրապետության կուսակցությունը որպես Քաղաքացիական պայմանագիր կուսակցության գործընկեր կուսակցություն շարունակելու է մնալ ինքնիշխանության և ժողովրդավար Հայաստանի հարատևության ջատագովն ու նվիրյալը։ Այդ նպատակի մեջ մենք տեսնում ենք համատեղ ճանապարհ և հեռանկար»։

  • Կիսվել: