երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Արգենտինայի Պատգամավորների պալատի հանձնաժողովը մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի առնչությամբ

Արգենտինայի Պատգամավորների պալատի հանձնաժողովը մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի առնչությամբ

Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ագրեսիայի առնչությամբ, ս.թ. սեպտեմբերի 13-ին Արգենտինայի Հանրապետության Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների և պաշտամունքի հանձնաժողովը նամակ է հղել դեսպան Հովհաննես Վիրաբյանին՝ հայտնելով իր համերաշխությունն Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի հանդեպ իրականացրած ագրեսիայի կապակցությամբ։
​Նամակում մասնավորապես նշվում է.

​«Արգենտինական Հանրապետության Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների և պաշտամունքի հանձնաժողովը ցանկանում է հայտնել Ձեզ իր համերաշխությունն Ադրբեջանի զինված ուժերի կողմից Ձեր երկրի ինքնիշխան տարածքի հանդեպ իրականացրած ագրեսիայի կապակցությամբ։
​Հանձնաժողովի անդամներս, հանդիսանալով մեր երկրի տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, ցանկանում ենք արտահայտել մեր մտահոգությունը ռազմական էսկալացիայի առնչությամբ, հորդորել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ իրականացվող ագրեսիայի անմիջապես դադարեցումը, կոչ անել հարգել միջազգային իրավունքը և դատապարտել ուժի կիրառումը որպես տարաձայնությունների լուծման միջոց։
​Միջազգային խաղաղությունը և անվտանգությունը այնպիսի նպատակներն են, հանուն որոնց` աշխարհի բոլոր պետությունները պետք է միավորեն իրենց առավելագույն ջանքերը։
​Ընդունեք մեր հարգանքի հավաստիքը»։

Նամակը ստորագրել են հանձնաժողովի նախագահ Էդուարդո Ֆելիքս Վալդեսը, առաջին փոխնախագահ Սոհեր Էլ Սուկարիան, երկրորդ փոխնախագահ Ռոսանա Անդրեա Բերտոնեն, քարտուղարներ Մաքսիմիլիանո Ֆեռարոն և Խուլիո Կոբոսը։

Нет описания фото.

  • Կիսվել: