հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Արդյոք դեռ շրջանառվու՞մ է ռուսական տարբերակը, թող ՌԴ-ն պատասխանի. Փաշինյանը վերահաստատեց այդ տարբերակի՝ մեզ համար ընդունելի լինելը

Արդյոք դեռ շրջանառվու՞մ է ռուսական տարբերակը, թող ՌԴ-ն պատասխանի. Փաշինյանը վերահաստատեց այդ տարբերակի՝ մեզ համար ընդունելի լինելը

Առաջին հերթին Ռուսաստանը պետք է տա հարցի պատասխանը, թե արդյոք դեռ շրջանառվու՞մ է ռուսական տարբերակը: Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման տարբերակներին:

«Մենք ասել ենք, որ դա մեզ համար ընդունելի է: Մենք հարցնում ենք եւ ստացել ենք պատասխան, բայց ես կարծում եմ՝ քանի որ թեման դարձել է հրապարակային ՌԴ նախագահի Վալդայ ակումբում արած հայտարարությունից հետո, ես այդ հարցը վերահասցեագրում եմ Ռուսաստանին, թող Ռուսաստանը հրապարակային պատասխանի»,-ասաց նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի վերջին ելույթ ունենալով «Վալդայ» միջազգային ակումբում, ՌԴ նախագահ Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պաշտպանում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիր կնքելու գաղափարը, «սակայն չի պատրաստվում Երեւանին որեւէ բան պարտադրել՝ որոշման տարբերակի ընտրությունը հայ ժողովրդի եւ ղեկավարության գործն է»։

Պուտինը նաեւ ասել է. «Այսպես կոչված վաշինգտոնյան տարբերակը, որքան հասկանում եմ, նախատեսում է Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչում ամբողջ Ղարաբաղի նկատմամբ։ Եթե Հայաստանն այդպես է կարծում, ապա մենք կաջակցենք հայ ժողովրդի ցանկացած ընտրությանը»:

 

  • Կիսվել: