հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Արդյո՞ք այս առաջարկությունները նման են փուլային տարբերակին․ Սերժ Սարգսյանի գրասենյակը փաստաթուղթ է հրապարակել

Արդյո՞ք այս առաջարկությունները նման են փուլային տարբերակին․ Սերժ Սարգսյանի գրասենյակը փաստաթուղթ է հրապարակել

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը, Ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նախօրեին հնչեցրած այն հայտարարությանը, թե Հայաստանի նախկին իշխանությունները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման փուլային տարբերակը, հրապարակել է ԵԱՀԿ Մինսկի խմբի 2016 թվականի առաջարկությունների որոշ դրույթներ։

Հրապարակելով փաստաթղթի lուսանկարը ՝ երրորդ նախագահի գրասենյակը նշել է.

«Արդյո՞ք այս առաջարկությունները նման են փուլային տարբերակին:

Հարցը ուղղված է սևով սպիտակի վրա հստակ և միանշանակ գրվածը (ընդգծումները մերն են) ընթերցող և ընկալող մարդկանց, ոչ թե այս ամենին քաջատեղյակ, բայց ԼՂ բանակցային գործընթացը միտումնավոր նենգափոխող, բանակցությունները ձախողածներին:

Պատմությունը խեղաթյուրել չի հաջողվելու»:
 

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: