կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Արդեն փչացած հեռախոս եմ դառնում այս հանձանարականի մասով. Ավինյան

Արդեն փչացած հեռախոս եմ դառնում այս հանձանարականի մասով. Ավինյան

Երևանի քաաքապետարանի Շինարարության և բարեկարգման վարչությունը բոլոր 12 վարչական շրջաններից ստացել է շների համար զբոսայգիների հատվածներում տեղեր առանձնացնելու վերաբերյալ պատասխանները։  Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ շինարարության և բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Խորեն Գրիգորյանը ասաց, որ Կենտրոն վարչական շրջանում նախատեսում են Օղակաձև  զբոսայգում կառուցել շների համար առանձնացված հատված, նախագծանախահաշվային փաթեթն արդեն պատրաստ է։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ Օղակաձև զբոսայագում արդեն մեկ հատ կա, ենթադարվում է  մեկ այլ հատվածո՞ւմ։

«5-րդ օղակաձև հատվածում մեկ հատ ունենք, ինչքանո՞վ է  ճիշտ էլի Օղակաձև այգում... »,- ասաց Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանը։

Տ.Ավինյանն արձագանքեց. «Ձեզանից է պատասխանը գնացել, պարոն Ղուկասյան։ Հիմա պարոն Գրիգորյանն ինքն իրենից հո չի ասում Օղակաձև այգի։ Մի հատ ձեզ մոտ հասկացեք՝ որտեղ եք կառուցում»։

Գրիգորյանը նաև ասաց,  որ հստակ նշված չէ, թե Օղակաձև այգում որ հատվածում է նախատեսվում կառուցել այդ առանձնացված հատվածը։ Սամվել Ղուկասյանը խնդրեց մեկ շաբաթ ժամանակ շտկումներ անելու համար։

«Ժողովուրդ ջան, արդեն 4-5 ամիս է ժամանակը տրվում է, ոնց որ արդեն փչացած հեռախոս եմ դառնում էլի այս հանձանարականի մասով։ Գնացեք, գտեք այդ տեղերը հստակ, որտ

  • Կիսվել: