հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Արցախը որևէ կարգավիճակով Ադրբեջանի կազմում նշանակելու է ցեղասպանություն. Նաիրա Զոհրաբյան

Արցախը որևէ կարգավիճակով Ադրբեջանի կազմում նշանակելու է ցեղասպանություն. Նաիրա Զոհրաբյան

Արցախում հումանիտար ճգնաժամ էր ու թե Հայաստանի իշխանությունը, թե միջազգային հանրությունը թքած ուներ հումանիտար ճգնաժամի վրա: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

 Նաիրա Զոհրաբյանը շեշտում է՝ Արցախը որևէ կարգավիճակով Ադրբեջանի կազմում նշանակելու է ցեղասպանություն:  

Զոհրաբյանը նկատեց՝ Ադրբեջանը կրկին սպառնում է: «Երեկ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, թե Հայաստանը հետևություններ չի անում 44-օրյա պատերազմից»,-ասաց Զոհրաբյանը:

Ապա նա նշեց՝ Հայաստանում խոսվում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի մասին:

«Որևէ կարգավիճակով՝ կլինի մշակութային ինքնավարություն, թե այլ կարգավիճակով Արցախը Ադրբեջանի կազմում նշանակելու է ցեղասպանություն, արցախասպանություն»,-ընդծգեց Զոհրաբյանը:

Նա հիշեցրեց հայ սպային գլխատած Ռամիլ Սաֆարովին, որը «հայրենասիրության» օրինակ պետք է լինի յուրաքանչյուր ադրբեջանցու համար, ապա հարցրեց՝ ի՞նչ խաղաղության, խաղաղության պայմանագրի մասին կարող է խոսք լինել:

Զոհրաբյանը նախազգուշացրեց Արցախը վերջնականապես կորցնելու վտանգի մասին՝ ընդգծելով, որ ժամանակ չկա, կոնկրետ գործողություններ, քայլեր են պետք:

«Ես շատ ցավում եմ, որ ՌԴ-ն դուրս եկավ Եվրոպայի խորհրդից: Չի բացառվում, որ ՌԴ-ն դուրս կգա նաև ԵԱՀԿ Մինսկի խմբից, իսկ դա կնշանակի ուղղակիորեն տապալել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքները»,-ասաց Զոհրաբյանը՝ հավելելով, որ Հայաստանը հույսը պետք է ինքն իր վրա դնի:

Նա ընդգծեց՝ Արցախը վերջնականապես կորցնելու հետհաշվարկը սկսված է:

«Մենք հապաղելու ժամանակ չունենք, կոնկրետ քայլեր են պետք», - նշեց Զոհրաբյանը։

  • Կիսվել: