չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Արցախում հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդության 17 նոր դեպք

Արցախում հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդության 17 նոր դեպք

Արցախում հունվարի 19-ին կատարվել է 138 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 17 նոր դեպք: Այս մասին InfoPort.am-ին տեղեկացնում են Արցախի առողջապահության նախարարությունից:

«Վարակակիրները Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ են, որոնք նախկինում հաստատված տարբեր օջախների կոնտակտավորներ են: Արցախի Հանրապետության  առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները ախտահանման աշխատանքներ են կատարել հաստատված օջախներում,  ինչպես նաև թեստավորման համար նմուշառում իրականացրել հաստատված դեպքի կոնտակտավորներից:

Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2257 դեպք, որոնցից 31-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 40 վարակակիր, իսկ  թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Կատարվել է 18 695 թեստավորում:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և կորոնավիրուսային վարակն  օր առաջ հաղթահարելու համար»,-հայտնել են Արցախի առողջապահության նախարարությունից:

  • Կիսվել: