շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Արցախի պետական ինստիտուտների պահպանման համար գումար տրամադրված չէ ՀՀ պետբյուջեում․ Գևորգ Պապոյան

Արցախի պետական ինստիտուտների պահպանման համար գումար տրամադրված չէ ՀՀ պետբյուջեում․ Գևորգ Պապոյան

Արցախի պետական ինստիտուտների պահպանման համար գումար տրամադրված չէ ՀՀ պետբյուջեում և չի էլ լինելու։  Այս մասին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանը։

Իր հերթին Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը շեշտեց, որ պետբյուջեում ավելացված գումարներն ուղղվելու են ԼՂ-ի բնակիչների թոշակների, կեցության և այլ սոցիալական խնդիրների լուծմանը։

Հիշեցնենք, որ  ԱՀ ԱԺ Վահրամ Բալայանը կարևորել էր Հայաստանում Արցախի պետական ինստիտուտների գոյությունը։

Իր հարցազրույցներից մեկում արցախցի պատգամավորն ընդգծել էր, որ Արցախի վտարանդի կառավարությունը պետք է ՀՀ-ում պահվի․ դա նախ՝ հետագայում պահանջատեր լիելու առումով է կարևոր, իսկ ներկա պահին` բռնի տեղահանված արցախահայության խնդիրները համակարգելու համար։

Բացի Արցախի պատգամավորներից, ՀՀ ընդդիմությունը ևս հայտարարում է, որ Արցախի պետական ինստիտուտների գոյությունը պետք է պահպանվեն։

Իսկ  ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը, մեկնաբանելով Արցախի պետական ինստիտուտների՝ ՀՀ-ում պահպանման հնարավորությունը, բացառել է այն՝  հայտարարելով,  թե դա կարող է վտանգել ՀՀ ազգային անվտանգությունը։

  • Կիսվել: