շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արցախի հարցը լուծված չէ․ Արա Այվազյան

Արցախի հարցը լուծված չէ․ Արա Այվազյան

Արցախի հիմնահարցը լուծված չէ։ Հիմնական առանցքային հարցը Արցախի կարգավիճակի հստակեցումն է, որի մասին խոսել են համանախագահ երկրները՝ ԱԳ նախարարների մակարդակով։ Այս մասին այսօր Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ նախարար Արա Այվազյանը։

"Որպեսզի խոսենք տարածաշրջանում կայունության, անվտանգության խաղաղության մասին, նախ և առաջ պետք է ստեղծվի վստահության մթնոլորտ։ Վստահության մթնոլորտը ստեղծվում է շատ կարևոր հարցերի լուծման պարագայում՝ Նախ և առաջ մեր գերիների ազատման հարցում։ Կարծում եմ Ադրբեջանը  պետք է հասկանա, որ սա հումանիտար հարց է և եթե այս հարցը շարունակվոի շահարկվել, ես վստահ եմ ,որ այն լինելու է խնդրահարույց Ադրբեջանի համար",-ասաց նախարարը։

Խոսելով գերիների վերադարձի հեռանկարի մասին՝ Այվազյանը վստահեցրեց,  որ կա միջգերատեսչական աշխատանքային խումբ, որն ամենօրյա ռեժիմով աշխատում է և միջազգային ճնշումն օրեցօր աճում է։

"Հուսով եմ՝ Ադրբեջանը կհասկանա, որ հարցը հրատապ լուծում պետք է ստանա",- ասաց ԱԳ նախարարը։

Ինչ վերաբերվում է Արցախի կարգավիճակի հարցը բանակցային սեղանին դնելու ժամկետներին նախարարն ասաց, որ Մինսկի խմբի համանախագահները հայտարարել են, որ Արցախի կարգավիճակի հարցը առանցքային հարց է մնացել․ "Օրերս համանախահները հանդիպում են ունեցել և մենք մոտ ժամանակներս կկպավենք և ակնկալում ենք իրենց առաջիկա այցը տարածաշրջան։ Եթե մենք խոսում ենք տարածաշրջանում խաղաղության, կայունության մասին, ապա պետք է ընդհանուր ըմբռնում լինի, որ տարածաշրջանը չպետք է ունենա հաղթողներ և պարտվողներ։ Եթե խոսում ենք խաղաղության մասին, դա պետք է լինի արժանապատիվ խաղաղություն։

Անդրադառնալով Ադրբեջանի Երեկ հատուկ ընդգծել եմ ,որ եթե մենք 

  • Կիսվել: