հինգշաբթի, հուլիս 16
16 / 7 / 2026
Արայիկ Հարությունյանը ներկայացրել է Հայաստանի պատմության թանգարանի նորանշանակ տնօրենին

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է Հայաստանի պատմության թանգարանի նորանշանակ տնօրենին

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր Հայաստանի պատմության թանգարանի անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրեն Դավիթ Պողոսյանին։

Միջոցառմանը ներկա էր նաև նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը:

Նախարարը շնորհակալություն է հայտնել նախկին տնօրեն Գրիգոր Գրիգորյանին թանգարանում ծավալած գործունեության համար և շնորհավորել է Դավիթ Պողոսյանին նշանակվելու կապակցությամբ։

Շնորհակալական և շնորհավորանքի խոսքով նախարարին են միացել նաև աշխատակիցները: Դավիթ Պողոսյանը, շնորհակալություն հայտնելով վստահության համար, հույս է հայտնել, որ համատեղ գործունեությամբ կիրականացնեն արդյունավետ աշխատանք և թանգարանը նոր մակարդակի կբարձրացնեն։

Նախարարն անդրադարձել է նաև թանգարանում ընթացիկ գործունեությանը, ինչին ի պատասխան` Գրիգոր Գրիգորյանը ներկայացրել է, որ ի թիվս կատարված այլ աշխատանքների` ընթացքի մեջ է թանգարանի նոր օդափոխության համակարգի տեղադրումը։

 

  • Կիսվել: