հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Արայիկ Հարությունյանի և Վիտալի Բալասանյանի հետ արձանագրել ենք, որ ունենք ընդհանուր ըմբռնում մեր ռազմավարությունների ու պատկերացումների մասին. Փաշինյան

Արայիկ Հարությունյանի և Վիտալի Բալասանյանի հետ արձանագրել ենք, որ ունենք ընդհանուր ըմբռնում մեր ռազմավարությունների ու պատկերացումների մասին. Փաշինյան

Մենք ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ այս ընթացքում տասնյակ հանդիպումներ ենք ունենում. Մենք ամեն ինչ չէ, որ լուսաբանում ենք: Այս մասին այսօր Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«2018-ից որեւէ բանակցության մեջ իմ կողմից արտասանած որեւէ նախադասություն չկա, որից ԼՂ իշխանությունը տեղյակ չէ. սրանում չափազանցություն չկա: Ամեն բանակցությունից առաջ ու հետո Արայիկ Հարությունյանի հետ մենք քննարկում, զրույց ենք ունենում: Երբ ապրիլին ես ելույթ ունեցա ԱԺ-ում, այդ ժամանակ ես ինքս առաջարկեցի, որ ԼՂ-ից ներկայացուցչական պատվիրակություն գա եւ մենք քննարկում ունենանք: Այն ժամանակ ԼՂ իշխանություններն իրենք որոշեցին, որ ոչ թե պատվիրակություն կգա, այլ կգան Արայիկ Հարությունյանն ու Վիտալի Բալասանյանը, եւ իրենց հետ քննարկում կունենամ:

Ես խոսակցություն եմ ունեցել Արայիկ Հարությունյանի եւ Վիտալի Բալասանյանի հետ եւ մենք արձանագրել ենք, որ մենք ունենք ընդհանուր ըմբռնում մեր ռազմավարությունների ու պատկերացումների մասին»,-ասաց Փաշինյանը:

Ինչ վերաբերում է նրան, որ Արցախի պատվիրակությունը ժամանել է Երեւան եւ միայն 4 օր անց է նրանց ընդունել, վարչապետն ասաց. «Մինչ այդ Արցախի պատվիրակությունը հանդիպումների շարք է ունեցել ՀՀ նախագահի հետ, ԱԽ քարտուղարի հետ, ԱԺ նախագահի հետ: Մենք ուղղակի հանդիպումները պլանավորել ենք ըստ հերթականության: Այդ հերթականությունն ենք ընդունել»:

  • Կիսվել: