երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Առավոտը 7:00-ից Երևան-Գյումրի ճանապարհն են փակել․ էլի 0 արձագանք․ Սուրեն Սահակյան

Առավոտը 7:00-ից Երևան-Գյումրի ճանապարհն են փակել․ էլի 0 արձագանք․ Սուրեն Սահակյան

Գերիների հարազատները նրանց վերադարձի հարցով մինչև գիշերվա 2:00 կառավարության շենքի դեմ են եղել, մարդ չի մոտեցել։ Առավոտը 7:00-ից Երևան-Գյումրի ճանապարհն են փակել։ Էլի 0 արձագանք։ Այս մասին գրում է «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի ղեկավար Սուրեն Սահակյանը, ապա շարունակում․

«Դժվարությունների մեջ գտնվող անձը ուշադրության, հոգածության կարիք ունի ու ռացիոնալ ա։ Չի կարելի նրանց միայնակ թողել իրենց դարդի հետ։ Քաղաքացին պետք ա պետության հոգածությունն ամեն վայրկյան զգա»:

  • Կիսվել: