հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Արարատ Միրզոյանը` պահուստային թեկնածու. իր շուրջը կոնսոլիդացիա է ստեղծում. «Հրապարակ»

Արարատ Միրզոյանը` պահուստային թեկնածու. իր շուրջը կոնսոլիդացիա է ստեղծում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. Թեպետ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ապաքինվելուց հետո խմբակցությունում հայտարարել է, թե ինքը մինչեւ վերջ մնալու է Փաշինյանի կողքին, սակայն զուգահեռաբար իր շուրջը կոնսոլիդացիա է փորձում ձեւավորել:

 

Մեկ շաբաթվա ընթացքում նա հանդիպել է կաթողիկոսի, ՄԻՊ-ի, ՍԴ նախագահի հետ, երեկ արտգործնախարարին էր հրավիրել ԱԺ, առավոտյան այցելել էր Եռաբլուր, երեկոյան ընդունել բուհական ու գիտական շրջանակներին:

Ասում են՝ նրա թիմից նույնիսկ պատգամավորներ են մեկնել ԱՄՆ՝ քաղաքական հանդիպումների, սակայն չկարողացանք պարզել՝ մեկնե՞լ են, թե՞ ուղղակի նման մտադրություն կա:

Չի բացառվում, որ լարումը պիկին հասնելու պահին Փաշինյանը որոշի խաղարկել Միրզոյանի տարբերակը՝ իր փոխարեն վարչապետ կարգելով: Չնայած Փաշինյանը մեկ ժամ անգամ չի ուզում բաժանվել վարչապետի աթոռից եւ ոչ մեկին, այդ թվում՝ Միրզոյանին, չի վստահում:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

  • Կիսվել: