երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Արարատ Միրզոյանը՝ ՀՀ-ի և ՌԴ-ի միջև երկկողմ հարաբերությունների մասին

Արարատ Միրզոյանը՝ ՀՀ-ի և ՌԴ-ի միջև երկկողմ հարաբերությունների մասին

2021 թվականին շարունակաբար զարգացել է հայ-ռուսական դաշնակցային, ռազմավարական գործընկերությունը: Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում այս մասին ասաց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

«Էականորեն ընդլայնվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգը, ներառելով առևտրատնտեսական, արդյունաբերության, գյուղատնտեսության, էներգետիկ, տրանսպորտային, տեղեկատվական տեխնոլոգիաների, կապի, ինչպես նաև սոցիալական, առողջապահական և հումանիտար ոլորտներում համագործակցության խորացման և ընդլայնման նոր ուղղություններ»,- ասաց Միրզոյանը:

ԱԳ նախարարը հիշեցրեց, որ 2021 թվականի հոկտեմբերի 18-19-ին Երևանում կայացել է հայ-ռուսաստանյան միջտարածաշրջանային 8-րդ համաժողովը, իսկ դեկտեմբերի 21-22-ին՝ երկու երկրների փոխվարչապետերի համանախագահությամբ Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 20-րդ նիստը:

  • Կիսվել: