հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի հետ

Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի հետ

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, Հարավային Կովկասի բանակցություններում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Ռիքերի հետ։

«Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերի հետ երեկվա հանդիպումից հետո»,- գրել է Միրզոյանը՝ Twitter-ի իր էջում լուսանկար է հրապարակել։

Հանդիպման մանրամասները չեն հաղորդվում։

Ավելի վաղ Նյու Յորքում եռակողմ հանդիպում էր կայացել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի միջև։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին Բաքու էր այցելել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, Հարավային Կովկասում բանակցություններում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Ռիքերը։ Ավելի վաղ՝ սեպտեմբերի 8-ին, նա այցելել էր Երևան։ Սեպտեմբերի 18-ին Երևան ժամանեց ԱՄՆ Կոնգրեսի նախագահ Նենսի Փելոսին (նրա այցը նախատեսված էր դեռեւս Ադրբեջանի ագրեսիայից առաջ` սեպտեմբերի 13-14-ին)։

  • Կիսվել: