կիրակի, օգոստոս 16
16 / 8 / 2026
Առանց ԼՂ խնդրի հստակեցման հնարավոր չէ խաղաղության պայմանագիր կնքել. Արմեն Գրիգորյան (տեսանյութ)

Առանց ԼՂ խնդրի հստակեցման հնարավոր չէ խաղաղության պայմանագիր կնքել. Արմեն Գրիգորյան (տեսանյութ)

Առանց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման կամ գոնե հստակեցման, թե ինչպես է այն լուծվելու, հնարավոր չէ խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ․ այս մասին ասում է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում:

Նրա խոսքով՝ հայկական կողմն աշխատել է Ադրբեջանի ներկայացրած հինգ սկզբունքների և դրանց ընդլայնված տարբերակի վրա, որի հիման վրա երկու երկրների արտգործնախարարները նոյեմբերի 7-ին հանդիպել են Վաշինգտոնում: Այժմ այդ տեքստը, ըստ Գրիգորյանի, ունի շրջանակային համաձայնագրի տեսք, որը կարող է համապարփակ լուծել Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրները: ԱԽ քարտուղարը կարծում է, որ գնալով ավելի են հստակեցվում խաղաղության գործընթացի շրջանակները:

  • Կիսվել: