ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
Առանց ինձ հետ համաձայնեցվելու էր դրվել. Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի տնօրենի ԺՊ-ն՝ Կաթողիկոսի վերաբերյալ հրապարակումը կայքից հեռացնելու մասին

Առանց ինձ հետ համաձայնեցվելու էր դրվել. Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի տնօրենի ԺՊ-ն՝ Կաթողիկոսի վերաբերյալ հրապարակումը կայքից հեռացնելու մասին

«Առանց ինձ հետ համաձայնեցվելու էր դրվել, շփոթմամբ. սխալ բաներ կար գրված, սխալ տեղեկատվություն էր ընդհանրապես». Ցեղասպանության ինստիտուտ–թանգարանի տնօրենի ԺՊ Հրաչյա Թաշչյանը` կաթողիկոսի վերաբերյալ հրապարակումը կայքից հեռացնելու մասին:

Թաշչյանն @ArmeniaSputnik–ին ասաց, որ աշխատակիցներից մեկը «շատ կոպիտ սխալ է գործել». նրա տեղադրած նկարներն ու տեքստի բովանդակությունն իրար հետ կապ չեն ունեցել, և այդ լուրն ընդհանրապես չպետք է հրապարակվեր։

«Մենք դնում ենք տեղեկատվություն միայն այն միջոցառումների վերաբերյալ, որոնք կրում են արողակարգային պետական բնույթ և որոնց մասնակցում է հիմնադրամը։ Այսինքն, եթե մենք մասնակցություն չունենք, անգամ պատշաճ էլ չի, գեղեցիկ էլ չի դնել։ Եթե էպես լիներ, մենք ամբողջ օրը պետք է ինչ–որ բաներ լուսաբանեինք, բայց մենք լրատվական գործակալություն չենք»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հեռացրել է կաթողիկոսի այցի մասին տեղեկությունը:

  • Կիսվել: