երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Առանց Արցախի ինքնորոշման իրավունքի պարտադիր ամրագրման անթույլատրելի է  գնալ սահմազատման. Շարմազանով

Առանց Արցախի ինքնորոշման իրավունքի պարտադիր ամրագրման անթույլատրելի է գնալ սահմազատման. Շարմազանով

«Հազար եմ ասել, հիմա պետք է մեծ պաուզա վերցնել, քանի որ մեզ համար ամենավատ պայմաններն են դրված»։ Այս խնդիրին կրկին անդրադարձել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը՝ պնդելով, որ առանց Արցախի ինքնորոշման իրավունքի պարտադիր ամրագրման և Արցախի անվտանգության ու անկախության ճանաչման հարցի լուծման, Ադրբեջանի հետ սահմազատման ու սահմանագծման աշխատանքների կամ խաղաղության պայմանագրի կնքման մասին խոսելը՝ ոչ ժամանակին է։ 

«Պարզ աշխարհաբար հայերենով ասում եմ՝ առանց Արցախի ինքնորոշման իրավունքի պարտադիր ամրագրման ու խնդրի լուծման անթույլատրելի է Ադրբեջանի հետ գնալ սահմազատման ու սահմանագծման։

Ի՞նչ խաղաղության պայմանագրի կնքում,ի՞նչ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում,եթե Արցախի անվտանգության ու անկախության ճանաչման հարցը լուծված չէ։

Կիպոսը 1974թվականից խնդիր ունի թուրքերի հետ,բայց հրաժարվում է թուրքական պայմաններով խաղաղության պայմանագիր կնքել,չնայած ճնշումներին։

Նույն վիճակում է Սերբիան, հրաժարվելով ճանաչել Կոսովոն, չնայած Արեւմուտքի ճնշումներին։
Ինչու՞ պետք է Հայաստանը տուրք տա թուրք-ադրբեջանական շանտաժին։

Հազար եմ ասել, հիմա պետք է մեծ պաուզա վերցնել, քանի որ մեզ համար ամենավատ պայմաններն են դրված ։
Այդքան չի կարելի աթոռապաշտ,ապազգային ու սեփական պետությունն ատող լինել։

Շատ էլ «ձայն են տվել»,հիմա ի՞նչ մինչեւ վերջ պետության «հերը» պետք է անիծեք»,-գրել է նա։

  • Կիսվել: