կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Առաջիկայում Փաշինյան-Ալիև հանդիպում նախատեսվա՞ծ է

Առաջիկայում Փաշինյան-Ալիև հանդիպում նախատեսվա՞ծ է

Առաջիկայում որևէ ձևաչափով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում նախատեսված չէ։ Մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այս պահին հանդիպում նախատեսված չէ։ Ես երբեք չեմ խուսափել հանդիպումից, բայց մյուս կողմից մեր հանդիպումների փորձը ցույց է տալիս, որ պետք է լինեն երաշխիքներ պայմանավորվածությունների, պարտավորությունների կատարման մասին»,- ասաց Փաշինյանը։

 

  • Կիսվել: