շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Առաջիկայում Հայաստանը նոր ժամանակների պահանջներին համապատասխան դիահերձարան կունենա․ ԱՆ փոխնախարար

Առաջիկայում Հայաստանը նոր ժամանակների պահանջներին համապատասխան դիահերձարան կունենա․ ԱՆ փոխնախարար

Հայաստանում աշխատանքներ են տրավում նոր ժամանակների պահանջներին համապատասխան դիահերձարան ունենալու համար, այսօր ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց Առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի դիտարկմանը։

Պատգամավորը նկատել էր, որ իր կարծիքով, մարդկանց մահվանից հետո պետք է դիահերձման ենթարկել։ Մինչդեռ, նշենք, որ կորոնավիրուսի հարուցիչով պայմանավորված մահացած անձինք վերջերս առողջապահության նախարարության ներկայացրած օրենսդրական նախաձեռնության համաձայն, չեն դիահերձվում, քանի որ դիահերձման համար անհրաժեշտ պայմաններ չկան։

«Նշեմ, որ աշխատնքները տարվում են դիահերձարանի ժամանակակից, բոլոր պահանջներին համապատասխան դիահերձարան ունենալու համար։ Ինչքանով տեղեկացված եմ, նախագծանախահաշվային աշխատանքներն ավարտված են և դրանք ոչ թե հեռավոր ապագայում այլ ներկայիս կատարվող աշխատանքներ են ու առաջիկայում մենք կունենանք նման դիահերձարան», - տեղեկացրեց ԱՆ փոխնախարարը։

  • Կիսվել: