շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Արագածոտնի մարզում մերկասառույցի պատճառով մի քանի ավտովթարներ են տեղի ունեցել, կան վիրավորներ

Արագածոտնի մարզում մերկասառույցի պատճառով մի քանի ավտովթարներ են տեղի ունեցել, կան վիրավորներ

Արդեն մի քանի ժամ է, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում։ 

Shamshyan.com-ի հաղորդմամբ, Աշտարակի կամրջի վրա Աշտարակ-Վանաձոր ավտոճանապարհից մինչեւ Տառերի պուրակ և Բյուրական-Ամբերդ ավտոճանապարհին տեղացած ձյան պատճառով մի քանի ավտովթարներ են տեղի ունեցել։

Կամրջի վրա Mercedes ML-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին։ Բյուրականում դարձյալ ճանապարհի մերկասառույցի պատճառով բախվել են Opel և ՎԱԶ 2107-ը, և եթե նշված վթարներով, բարեբախտաբար, տուժածներ չկան, ապա Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 41-րդ կմ հատվածում ճանապարհի մերկասառույցի պատճառով Mitsubishi-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հայտնվել ձորակում։  Այս վթարի հետևանքով 3 հոգու օպերատիվորեն ժամանած Աշտարակի բժշկական կենտրոնի բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Աշտարակ» ԲԿ։ 

  • Կիսվել: