կիրակի, հունիս 28
28 / 6 / 2026
Ափսոսում եմ, որ իրենց մուտքը նման խոսույթով են սկսում․ Սաղաթելյանը՝ Թաթոյանի հայտարարության մասին

Ափսոսում եմ, որ իրենց մուտքը նման խոսույթով են սկսում․ Սաղաթելյանը՝ Թաթոյանի հայտարարության մասին

Ափսոսում եմ, որ իրենց մուտքը նման խոսույթով են սկսում: Այս մասին ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր և ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանի ասուլիսի ընթացքում ասել է, որ Նիկոլ Փաշինյանն ու նախկին իշխանությունն առանց իրար գոյություն ունենալ չեն կարող:

«Նիկոլ Փաշինյանը պարզապես սնվում է նախկին նախագահներից, և այս երկու համակարգերը իրար ուժեղացնում են։ Փաշինյանը հենց այդպես էլ եկել է իշխանության՝ նախկին նախագահների ատելության վրա»,-նշել է Արման Թաթոյանը և հավելել՝ նրանցից մի մասը մեզ տանում է դեպի Բելառուս, մյուս մասը՝ Նիկոլ Փաշինյանը, մեզ ուզում է դարձնել Ադրբեջանի վիլայեթ։

Նրա խոսքով՝ քանի դեռ այս համակարգերը նստած են 2 թևերի վրա, նախկին նախագահները պայքարում են ընտրապայքարում, ընդդիմության միավորում հեռանկարում չկա, քանի որ միշտ լինելու են նախկին և ներկա։

 

 

  • Կիսվել: