ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ապրիլ ամսվա դրությամբ նպաստ ստացող ընտանիքներն օժանդակություն կստանան նպաստի 50%-ի չափով

Ապրիլ ամսվա դրությամբ նպաստ ստացող ընտանիքներն օժանդակություն կստանան նպաստի 50%-ի չափով

2020 թվականի ապրիլ ամսվա դրությամբ նպաստ ստացող ընտանիքներն օժանդակություն կստանան նպաստի 50%-ի չափով։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

«Աջակցության 70%-ը կտրամադրվի կանխիկ վճարման ձևով, 30%-ը կփոխանցվի որպես բաժանորդի կողմից սպառվող էլեկտրական էներգիայի դիմաց վճար։ Եթե շահառուն էլեկտրաէներգիայի ցանցի բաժանորդ չի հանդիսանում, ապա գումարը կտրամադրվի կանխիկ վճարման ձևով։

Էլեկտրական էներգիայի դիմաց վճարի գումարը փոխանցվելու է մատակարարող ընկերությանը։ Եթե քաղաքացին ունի պարտք, կմարվի պարտքը, եթե պարտք առկա չէ, ապա գումարը կձևակերպվի որպես կանխավճար»,- ասված է հայտարարության մեջ։

  • Կիսվել: