հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«Ապրելու երկիրը» կարծես մի նոր ներկայացում է պատրաստել Փարաքարում. Ալեքսանյան

«Ապրելու երկիրը» կարծես մի նոր ներկայացում է պատրաստել Փարաքարում. Ալեքսանյան

«Ապրելու երկիրը» կարծես մի նոր ներկայացում է պատրաստել Փարաքարում։ Լավ հասկանալով, որ ավագանու 11 անդամները ունեն հստակ թեկնածու, ունեն հստակ իրավազորություն նիստ գումարելու, որոշում կայացնելու, ԱԵ-ն անցել է պլան Բ-ի։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

<<Հիմա էլ փորձում են տարբեր ոչ օրինաչափ գործողություններով խաթարել նիստի բնականոն ընթացքը, ԻՐԱՎԱԶՈՐ նիստի բնականոն ընթացքը, որին մասնակցում է ավագանու 11 անդամ։

Սկզբում կռիվ են հրահրել, որպեսզի ավագանու անդամները չհասցնեն գրանցվել նիստին, հետո էլ արդեն սկսել են պնդել, թե 11 անդամներից ոչ բոլորն են ուղիղ 10 -ին եղել տեղում և գրանցվել։

Կարճ ու հստակ պիտի արձանագրեմ․ «Ապրելու երկիրը» ոչ ավել, ոչ պակաս փորձում է մարդկանց ապուշի տեղ դնել։ Ագրեսիվ տրամադրված մարդկանց խումբ է հավաքում համայնքապետարանի դիմաց, փորձում սադրել ներս մտնող ավագանիներին, էնպես անել, որ ուշանան նիստից, հետո էլ պնդում, թե ավագանիներն ուշացել են ու նիստն իրավազոր չէ։

Մանկամտությանն էլ չափ կա>>,-եզրափակել է Ալեքսանյանը։

  • Կիսվել: