երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստը տեղի կունենա ապրիլի 14-ին Սամարղանդում

ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստը տեղի կունենա ապրիլի 14-ին Սամարղանդում

ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստը տեղի կունենա ապրիլի 14-ին Սամարղանդում։ Այսօրվա ճեպազրույցի ժամանակ տեղեկությունը հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով` հանդիպումը կանցկացվի Ղրղզստանի նախագահությամբ։
 
«Արտաքին գործերի նախարարությունների ղեկավարները մտքեր կփոխանակեն ակտուալ միջազգային և տարածաշրջանային թեմաների շուրջ: Նրանք կքննարկեն ԱՊՀ ձևաչափում բազմակողմ համագործակցության զարգացման և ամրապնդման հեռանկարները և կամփոփեն 2022 թվականի միջգերատեսչական համագործակցության արդյունքները»,- ասել է Զախարովան։
Հանդիպմանը որոշումներ կկայացվեն նաև իրավապահ, կրթական, մշակութային և հումանիտար ոլորտներին առնչվող հարցերի վերաբերյալ։

  • Կիսվել: