չորեքշաբթի, հուլիս 15
15 / 7 / 2026
Ապատեղեկատվության հետեւանքով կորոնավիրուսից քաղաքացու մահ է արձանագրվել. պատգամավոր

Ապատեղեկատվության հետեւանքով կորոնավիրուսից քաղաքացու մահ է արձանագրվել. պատգամավոր

Ապատեղեկատվության հետեւանքով 66-ամյա գյումրեցի կին է մահացել կորոնավիրուսից։ Այս մասին տեղեկանում ենք իմքայլական պատգամավոր  Արթուր Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումից։

«Ապատեղեկատվության հետեւանքով քաղաքացու մահ է արձանագրվել։

66-ամյա գյումրեցի մի կին երկու անգամ գրավոր հրաժարվել է կորոնավիրուսի թեստ հանձնել եւ երեկ ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Գյումրիի բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել է։ Մահից առաջ արված թեստի պատասխանը դրական է եղել։

Ցավակցություններս եմ հայտնում նոր կորոնավիրուսի հետեւանքով մահացած մեր բոլոր քաղաքացիների հարազատներին։

Հետեւեք բացառապես պաշտոնական լրահոսին, որովհետեւ մեդիամանիպուլյացիաներով զբաղվող, ֆեյք բուծողների համար, ինչպես եւ նախկինում, հանրային առողջությունն ու մարդկային կյանքերը չեն գլխավորը»։

  • Կիսվել: