շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ապաշրջափակման խնդիրը բանակցային հիմնական ուղղություններից մեկն է ու համապարփակ կարգավորման շատ կարևոր մաս. Արարատ Միրզոյան

Ապաշրջափակման խնդիրը բանակցային հիմնական ուղղություններից մեկն է ու համապարփակ կարգավորման շատ կարևոր մաս. Արարատ Միրզոյան

Տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային եթակառուցվածքների ապաշրջափակման խնդիրը բանակցային հիմնական ուղղություններից մեկն է ու համապարփակ կարգավորման շատ կարևոր մաս, Ազգային ժողովում այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

Նա ասաց, թե բոլոր մանրամասների համար պետք է դիմել  ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, սակայն արձանագրեց՝ վերջին հանդիպումներն ու հայտարարությունները խոսում են այն մասին, որ որևէ մեկը կասկածի տակ չի դնում՝ ապաշրջափակվող ու ենթադրաբար նոր կառուցվելիք  հնարավոր ճանապարհները կամ ենթակառուցվածքներն ամբողջապես  գտնվելու են այն երկրների սուվերենության ներքո ու տարածքային ամբողջականության շրջանակներում, որոնց տարածքով անցնում են:

«Մնացած դետալները քննարկվում են դեռ: Կարող եմ արձանագրել հայկական կողմի կառուցողականությունն այստեղ ևս ու արձանագրեմ նաև ադրեջանական ու  հնարավոր շահագրգիռ այլ կողմերի ոչ կառուցողականությունը», - նշեց ՀՀ ԱԳ նախարարը:

  • Կիսվել: