հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Անուշիկ Ավետյանն ու Գոհար Աբաջյանը Հռոմում քննարկել են Հայաստանում CIHEAM Bari-ի փորձի կիրառման հնարավորությունները

Անուշիկ Ավետյանն ու Գոհար Աբաջյանը Հռոմում քննարկել են Հայաստանում CIHEAM Bari-ի փորձի կիրառման հնարավորությունները

Հռոմում՝ Իտալիայում ՀՀ դեսպանությունում, տեղի է ունեցել Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանի, Ներդրումների աջակցման կենտրոն հիմնադրամի տնօրեն Գոհար Աբաջյանի հանդիպումը CIHEAM Bari-ի տնօրեն Բիաջո Դի Տերլիցիի գլխավորած պատվիրակության հետ։

Ինչպես  տեղեկանում ենք Իտալիայում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից, CIHEAM Bari-ի ներկայացուցիչները ներկայացրել են կազմակերպության կառուցվածքը, նպատակները, գործունեության հիմնական ուղղությունները և առկա հնարավորությունները, աշխարհի տարբեր երկրներում իրականացվող ծրագրերը:

Քննարկվել են Հայաստանում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, համատեղ ծրագրերի իրականացման և երկարաժամկետ ինստիտուցիոնալ ներկայության ձևավորման հնարավորությունները։

Զրուցակիցները պայմանավորվել են հայկական կողմի առաջնահերթությունների և CIHEAM Bari-ի մասնագիտական հնարավորությունների հիման վրա մշակելու ծրագրի նախնական նախագիծ, որը հետագայում կարող է իրականացվել կազմակերպության ներգրավմամբ։

 

  • Կիսվել: